Երևանում «ապագա փեսան» BMW X5-ով վրաերթի է ենթարկել իր «ապագա զոքանչին». shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն բուժզննման նպատակով դիմել է Երևանի Աճառյան 36/1 շենքի բնակչուհի, 49-ամյա Նարինե Մաթևոսյանը, ով հայտնել է, որ ոտքի մասում վնասվածք է ստացել վրաերթի հետևանքով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Ավանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ BMW X5-ը վարել է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 2-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Խաչատուր Մալխասյանը, ով ամուսնության նպատակով փորձել է փախցնել Ն. Մաթևոսյանի աղջկան, ու երբ «ապագա զոքանչը» սկսել է հետապնդել «ապագա փեսային», վերջինս BMW X5-ով դիմել է փախուստի, ինչից հետո զոքանչը հայտարարել է, որ փեսան վրաերթի է ենթարկել իրեն:
Մանրամասներն՝ այստեղ