Բաժիններ՝

Սիրիան մինչև 2025-ի վերջ անվտանգային և ռազմական համաձայնագրեր կկնքի Իսրայելի հետ. AFP

Սիրիան մինչև 2025 թվականի վերջ անվտանգության և ռազմական ոլորտներում մի քանի համաձայնագրեր կկնքի Իսրայելի հետ։ Այս մասին Agence France-Presse (AFP)-ին հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան, ում անունը չի նշվում։

«Իսրայելի հետ բանակցություններում առաջընթաց կա»,- նշել է նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ տարեվերջին սպասվում է մի քանի համաձայնագրի ստորագրում։

«Առաջին հերթին դրանք կլինեն անվտանգության և ռազմական ոլորտի համաձայնագրեր»,- ասել է նա՝ ընգծելով, որ ուշադրության կենտրոնում կլինի «Իսրայելի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում դադարեցնելու համաձայնագիրը»։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան հայտարարել էր, որ Իսրայելի հետ անվտանգության համաձայնագիրն «անհրաժեշտություն» է։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին Վաշինգտոնում այս շաբաթ կհանդիպի ամերիկացի օրենսդիրների հետ՝ քննարկելու իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված մնացած պատժամիջոցների վերացումը:

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հայտնել է, որ ինքն այլ սենատորների հետ ալ-Շիբանիին կհանդիպի սեպտեմբերի 18-ին։ Գրեհեմը հայտնել է նաև, որ կաջակցի պատժամիջոցների վերացմանը, եթե Սիրիան պաշտոնապես հայտարարի Իսրայելի հետ անվտանգային հարցերի շուրջ համաձայնության ուղղությամբ շարժվելու մասին, ինչպես նաև միանա «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ կոալիցիային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930