Բաժիններ՝

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը բացատրություններ է ներկայացրել՝ իր գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ. «Փաստինֆո»

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր հրավիրվել է ոստիկանության Ներքին անվտանգության ծառայություն և բացատրություններ ներկայացրել՝ շաբաթ օրը իր փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ինեսսա Պետրոսյանը:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել մամուլի հրապարակումների հիման վրա:

Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը 15 տարվա իր գործունեության ընթացքում առաջին անգամ ընդհարվել էր «անհաղթահարելի» արգելքի՝ Ոստիկանության Սևանի քննչական բաժնի պետ Վարդանյանի հետ. նա, սահմանազանցելով իր լիազորությունները և դրանք յուրովի պատկերացնելով, կոպիտ կերպով միջամտել էր քննչական գործողության ընթացքին, թեև այդ գործողության մասնակից չէր:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30