Ֆինանսական բուրգի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ֆինանսական բուրգի գործով դատական նիստը այսօր կրկին տեղի չունեցավ: Դատավորը հայտարարեց, որ դատարանի կողմից նշանակված փորձաքննության եզրակացության մասին դատարանը տեղեկություն չունի, իսկ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպանն էլ հայտարարեց, որ հանձնաժողովը, որը պետք է իրականացնի փորձաքննությունը, կազմավորվելու է այսօր: Ամբաստանյալի պաշտպանը դատական նիստի ընթացքում միջնորդեց հետաձգել նիստը, մինչև փորձաքննության եզրակացության պատրաստ լինելը՝ նշելով, որ Արթուր Անդրեասյանն իրեն լավ չի զգում: Դատավորն  արձագանքեց փաստաբանին. «Որ փորձաքննության եզրակացությունը ստացվեց, լա՞վ է զգալու իրեն»: Արթուր Անդրեասյանն էլ հայտարարեց, որ իր գլուխը ցավում է, գլխի մեջ ծակոցներ ունի: Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ. նա նշեց, որ չնայած ամբաստնյալն ադեկվատ պատասխանում է հարցերին, բայց կարելի է նիստը հետաձգել և սպասել փորձաքննության արդյունքներին, առավելևս, որ հաձնաժողովին առաջարկվել է նաև հարցը՝ արդյոք իր առողջական վիճակով ամբաստանյալը կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե ոչ: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին:

Տեսանյութեր

Լրահոս