«Ժողովուրդ»–ի հետ զրույցում Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը նշեց, որ նախնական վարկածով՝ Արչիլ Մագրաձեն մահացել է սառչելու հետևանքով. «Նա գնացել Է սնոուբորդով սահելու, մոլորվել է տեղանքում և սառչել»։
Քանի որ հայոց բանակի 22-ամյակի առթիվ բազում հրապարակումներ եղան բանակում չծառայած պատգամավորների և պաշտոնյաների վերաբերյալ, ուստի իշխանական կուլիսներում որոշում է կայացվել գոնե բանակ ծառայած պատգամավորների տվյալները գրել։
Երեկ առավոտյան, երբ Գագիկ Ծառուկյանը յուր մեծությունն առել ու եկել էր մահկանացուների խորհրդարան, նույն ժամին հայոց օլիմպիականներին Սոչի տանող ինքնաթիռը՝ նախկին սպորտի նախարար, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի «գլխավորությամբ», պատրաստվում էր թռիչքի։
Փետրվարի 4-ին, ժամը 09.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 5-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:
Արթուր Սաֆարյանին կրակողը 48 տարեկան Մովսեսն էր (շրջապատում նրան Մոսո են ասում), նրա հետ է եղել 45-ամյա Իսրայելը, ով շրջապատում հայտնի է Իսո անունով: Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Լուրի իսկությունը գործակալությունը փորձել է ճշտել ոստիկանությունից, որտեղից չեն հերքել սպանության գործով կասկածյալի ձերբակալման փաստը` նշելով, որ նախաքննության շահերից ելնելով մանրամասներ չեն կարող հայտնել:
Նա, երկու և ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Երևան քաղաքի տարբեր դիսկո ակումբներում և այլ վայրերում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող 7 հայ աղջիկների հետ, 5000-ական ՀՀ դրամ միջնորդավճարի դիմաց հաճախորդներով ապահովելու վերաբերյալ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, 2007-ից մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է մարմնավաճառների հանդիպումներն իրեն ծանոթ, ազգությամբ պարսիկ տղամարդկանց հետ
«Մենք բավական երկար ժամանակ փորձարկումներ էինք կատարում` հատուկ ուշադրություն դարձնելով համակարգի անվտանգությանը, որպեսզի մարդկանց տվյալները հանկարծ չգողացվեն»,- ասաց Մ. Սաղյանը` նշելով, որ իրենք այդ ընթացքում փորձել են անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները լուծել:
Ազատամարտիկ Արթուրենց տունը շնանոցում է: Տարածքն այդպես են կոչում, քանի որ շինության մեջ նախկինում ոստիկանական շներ են պահել, ու 1990 թվականից Արթուրը մոր հետ եկել է շների տեղը զբաղեցնելու: Շնանոցն իսկական շնանոց է, ու թեև ինչպես` աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում 21-րդ դար է, բայց կառուցվող շենքերը մնում են դատարկ, իսկ շնանոցներում «ապրելու» համար մարդկանց հերթեր են գոյանում:
Հունվարի 20-ին Արմավիրի մարզի Առատեշեն գյուղում ժամը 06.00-ի սահմաններում Լուսինեի հայրը` Լեւոն Հ.-ն բենզինը լցրել ու հրկիզել է նախկին կնոջը` Օֆելյա Մովսեսյանին: Կինն այն աստիճանի այրվածքներ է ստացել, որ չի կարողացել դիմադրել եւ այրվելու 3-րդ օրը մահացել է հիվանադանոցում:
Գազամատակարարման վերականգնման աշխատանքները դադարեցվել են, որոնք կվերսկսվեն փետրվարի 4-ին:
1999 թ. հունիսին նրա կատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր Էդիկ Ո.-ի հավանական գտնվելու վայրերի մասին պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ:
Ժամը 21.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բուլղարական 1-ին ավանի թիվ 23 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փետրվարի 2-ին, ժամը 13.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նազարբեկյան փողոցի թիվ 48 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրաձեի դին հայտնաբերվել է Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրի տարածքում, իրականությանը չի համապատասխանում:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած հաշվետվական տվյալների, 2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 768 դեպք, 2012թ. համեմատ դեպքերն աճել են 3.8%-ով:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելիս առավել ուշադրության կենտրոնում են պահում հատկապես այն ընտանիքներին, որոնցում առկա են հաշմանդամություն ունեցող անձինք ու հատկապես երեխաներ:
Փետրվարի 1-ին, ժամը 15.20-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Գյուլբենկյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արսեն Դ.-ին:
2013թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 41 770 ծնված, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1.7%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.2 պրոմիլային կետով և կազմել` 13.8 ‰:
Մեկ կիլոգրամ կոկաին` դոմինիկացի բիզնեսմենի երևանյան բնակարանից. ոստիկանների հերթական բացահայտումը:
Մեղադրանքի համաձայն՝ 2013 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 1-ը զորամասի անձնակազմը գործուղման մեջ է գտնվել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սանասարավան բնակավայրի տարածքում տեղակայված ճամբարային հավաքներում:
Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ Ծաղկաձորի ճոպանուղու մոտակայքում կորել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Ա. Մ.-ն. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է օգնություն:
Չնայած ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը՝ ժամանակավորապես կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը, գրեթե բոլոր պետական հիմնարկներում աշխատավարձերից պահումներ են կատարվում:
Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-8-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Մարզի համայնքների բյուջեների 2013թ. ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 97,7%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 11,5 %-ով կամ 373 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 97,7 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 7 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 93,4 %-ով, գույքահարկինը` 104,5 %-ով:
Հաշվապահությունից ուսուցիչներին ասել են, թե այդ պահումներն արվում են, որպեսզի մարտի 28-ին ՍԴ-ում այդ հարցի քննարկման ժամանակ ցույց տան, թե որքան «կամավոր» վճարողներ կան:
Գումար էին պահանջել… Ճանապարհային ոստիկաններից. լարված զարգացումներ` անսպասելի վերջաբանով:
Ապրում է Գյումրու հին թաղամասերից մեկում: Երբ մի քան տարի առաջ մահացավ նրա ընտանիքի միակ անդամը՝ ամուսինը, նա մնաց միայնակ: Դժվար է տեղաշարժվում, ձմռան այս ցուրտ օրերին հիմնականում պառկած է լինում:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի թիվ 09-Ա հրամանով 2014թ. փետրվարի 1-ից Զինավոր Մեղրյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ծրագրերի գծով խորհրդական: Զինավոր Մեղրյանը ծնվել է 1983թ. մայիսի 26-ին ԼՂՀ, Շահումյանի շրջանում: