ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսի ներքո Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել էր անհատույց արյունատվության ակցիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից: Ակցիային մասնակցել են ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:
Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:
«Այդ զենքն իրենք տվել են` իրենք էլ մեզ մեղադրում են »: Վարդանյանի խոսքով ամեն անգամ, երբ ինքը կարծիք է արտահայտում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին` նման վերաբերմունք է նկատում»:
2010 թվականին մարտին նա մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել էր փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը չէր ներկայացել դատական նիստին: Նա դատարանին հայտնել էր, որ մասնակցում է վերապատրատման դասընթացի, չի կարող ներկայանալ դատական նիստին և միջնորդել էր գործի քննությունը հետաձգել ու նշանակել մեկ այլ օր:
Իրացնելու նպատակով՝ մաքսանենգությամբ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուի առողջական խնդիրները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հայր եւ որդի այժմ Դավիթաշենում չեն ապրում, հարեւաններն էլ չգիտեն, թե որտեղ են նրանք: Նրանք լսել էին, թե Խաչիկ Մարտիրոսյանը ոստիկանությունում աշխատանքից դուրս գալուց հետո ինչ-որ տեղ պահակություն էր անում:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի նախագահական առանձնատան դիմաց: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց եւ իրենց խնդրին լուծում տա:
«Մենք չենք շեղվելու մեր ծրագրերից, խնդիրներից, մեր առջև այն գերակա խնդիրները, որոնք դրված են, իրականացնելու ենք։ Նմանատիպ լուրերը չեն կարող ազդեցություն ունենալ իմ գործունեության վրա։ Մենք չենք շեղվելու մեր բռնած ուղուց, ծրագրերից»:
Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ ծերերին հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել թե ինչպես են պատկերացնում ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի աշխատանքը։
Սպանությունը կատարելու կասկածանքով արդեն իսկ ձերբակալվել է հայտնի Իսոն՝ Իսրայել Սարգսյանը։ Սակայն ըստ շրջանառվող տեղեկությունների, Թևոսիկի եղբորը կրակել է Մոսոն, որին էլ ավելի ուշ սպանել է Իսոն և թաքցրել դիակը։
Երեկ երեկոյան վերականգնվել է Վանաձոր քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարումը, որը դադարեցվել էր փետրվարի 3-ին ստորգետնյա գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով:
Փետրվարի 6-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղի Վ. Հակոբյան փողոցի տներից մեկում:
Նկատենք, որ նախորդ Վանկուվերում 2010-ին տեղի ունեցած ձմեռային օլիմպիադայի բացմանը Ս. Սարգսյանը չի մասնակցել։ Սոչի գնում միայն այն պատճառով, որ այնտեղ է լինելու Պուտինը։ Ի դեպ. Սոչիի օլիմպիադան արդեն դարձել է պատմության մեջ «ամենաթանկը»։
«Հրապարակը» հիշեցնում է, որ Բալասանյանի տան մոտ էր տեղի ունեցել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ կապված միջադեպը: Արման Բաղդասարյանը Գյումրիում հայտնի բռնցքամարտիկ է, և նրա հայրն էլ է բռնցքամարտիկ եղել: Նրա մտերիմ շրջապատից «Հրապարակին» հայտնել են, որ Արմանի հաճախակի այցելությունները Ջիվանու փողոց իրականում կապ չունեն քաղաքապետի հետ:
Առանձնապես ծանր է վիճակը հիվանդանոցներում և ծննդատներում։ Եվ այս ամենը դեռ բավարար չէ, Վանաձորում հաստատվել է անսովոր ցուրտ եղանակ։ Գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչև –25 աստիճան, իսկ ցերեկը այն չի բարձրանում –12 –14 աստիճանից։ Չի արտադրվում անհրաժեշտ քանակությամբ հաց։ Վանաձորում փռերի թերի աշխատանքի հետևանքով 150 դրամանոց հացը երեկվա դրությամբ վաճառվել է 300 դրամով։
Վանաձորցիներին այս պատկերը հիշեցրել է 90-ականների հացի հերթերը, չնայած որ այսօր էլ Վանաձորի որոշ խանութներում հերթեր այնուամենայնիվ եղել են:
Փետրվարի 6-ին, ժամը 07.54 ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կաշեգործների փողոցի տներից մեկում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Դիլիջանի, Իջևանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՌԴ միգրացիոն ծառայության կայքում տեղեկատվական ռեսուրս է տեղադրված, որտեղ յուրաքանչյուր անձ, որը կասկածում է իր մուտքի հետ կապված հանգամանքները, կարող է այցելել կայք, անձնական տվյալները մուտքագրել, հետեւել հրահանգներին եւ իմանալ՝ իր մուտք արգելվում է, թե ոչ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել՝ 21.55-ին: Այրվել է Հ. Գ.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 23 LS 714 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Քրեական գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել երկու «դիտավորյալ» արարքների համար:
Հիմա չեմ կարող ասել` Արագածի լանջերից մեկի վրա պահպանվե՞լ են վթարված ինքնաթիռի բեկորները, թե՞ ժամանակը դա էլ է իր հետ սրբել-տարել (ըստ որոշ տեղեկությունների` այն արդեն լեռնալանջին չէ), սակայն հրաշալի հիշում եմ, որ տարիներ առաջ մարդիկ հաճախ էին խոսում այդ մասին ու զանազան պատմություններ էին պատմում:
Հ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովը գյումրեցի Կարապետյանների նկատմամբ իր պարտքն համարում է կատարած: 88-ին կորցրած 4 սենյականոցի փոխարեն հատկացրել է 1 սենյականոց բնակարան, այն էլ ոչ թե տանտիրոջը, այլ Կարապետյանների նախկին հարսին:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Երիտասարդն այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Քրեական գործն արդեն դատարանում է:
Պաշտպանական կողմը բողոքարկում է մեղադրյալի կալանավորման ժամկետը հունվարի 9-ին ևս երկու ամսով երկարացնելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը: Այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել՝ մերժելով պաշտպանական կողմի բողոքը: