Ազատամարտիկը սպառնում է հացադուլ և նստացույց անել երկուշաբթի օրվանից

Ազատության հրապարկում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի»  կալանավորված  անդամների բողոքի ակցիայի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրը, ժամը 14։00-ին իրենք 50 ազատամարտիկներով Ազատության հրապարակում սկսելու են հացադուլ և նստացույց։

Նա ասաց, որ իրենք իշխանություններից պահանջում մինչև երկուշաբթի ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում նաև «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված 5 անդամներին, այլապես իրենք սկսելու են անժամկետ  հացադուլ և նստացույց։ Նա կոչ արեց իրենց միանալ զինվորական հագուստներով։

Տեսանյութեր

Լրահոս