Բաժիններ՝

Խոշոր և ողբերգական ավտովթար. Զինվորական ավտոմեքենան, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորում

Ապրիլի 17-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Լոռու ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Անհրաժեշտությունից ելնելով՝ Սպիտակ քաղաքի ԲԿ է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 24-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ):

Ուղևորներ Մ. Ք.-ը, Ն. Ա.-ը, Հ. Գ.-ը, Ա. Ս.-ը, Ա. Օ.-ը, Մ. Շ.-ը և Մ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ ժամը 18.36-ին հրշեջ-փրկարարները բեռնատարից դուրս են բերել ուղևորներից մեկի դին:

Իսկ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ավտոմեքենան գրանցված է  ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում: «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս