«Որդիս միտումնավոր է ընտրվել, ինքը Ասկերան ծառայած, երկու դիվերսիա հետ մղած, պարգեւատրված տղա է: Ես՝ ազատամարտիկ: Մենք ոչ մի վատ բան չենք արել, մեր պահանջն արդար է: Ամբողջ գյուղը ոտքի է ելել մեկ մարդու նման, ես եմ խնդրել, աղաչել, ժամանակավորապես լռեցրել, ու եկել են դատախազի հետ հանդիպելու: Եթե ինձ դրական պատասխան չտան եւ որդուս ազատ չարձակեն, ապա այլեւս ես ոչ մի բան ու ոչինչ չեմ զսպի»:
«Նոյյան տապան» գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը ծեծի ենթարկված լրագրողի մասին մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ նրա հետ, իբրև լուսանկարիչ և օպերատոր համագործակցում են մոտ 6 ամիս, նրան համարում է ակտիվ և հետաքրքրասեր երիտասարդ և բոլոր թեժ կետեր ուղարկում են նրան:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտներ, սպանելով իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, նախ՝ ուսումնարանի բակում փոս են փորել՝ ցանկանալով թաքցնել դին, սակայն ավելի ուշ ինքնասպանության դրվագն են ծրագրել»:
Այսօր՝ փետրվարի 5-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ:
ՀՀ առաջին նախագահը կենսաթոշակ կստանա գործող նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով:
Ռուզաննա Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Ստեփան Պողոսյանը Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, իր վարած Toyota մակնիշի 71 OT 111 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Մի խումբ լրագրողներ եւ ակտիվիստներ այսօր՝ փետրվարի 5-ին, հավաքվել են Գյումրիի դատախազության առջեւ եւ պահանջում են, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ընդունի իրենց եւ պարզաբանում տա, թե ինչ հիմքով են նախօրեին ձերբակալել Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանին։
Կառավարության շենքի դիմաց հավաքված տաքսի ծառայությունների վարորդները իրենց դժգոհությունն են հայտնում ՀՀ կառավարության կողմից կատարված լիցենզավորման կարգի փոփոխությունների, նոր օրենքի դեմ։ Նրանց հետ հանդիպելու էր գնացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով լսելով բողոքները՝ ասել էր, որ ոչինչ չի փոխվելու և որևէ զիջման չեն գնալու:
Զավեն Շուշանյանի արտաքին տվյալներն են. հասակը մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, մազերը՝ սպիտակ, ձախ ուսին առկա է կնոջ պատկերով դաջվածք, ձախ ձեռքին՝ ЗАВЕН գրառումով ռուսերեն դաջվածք։
Հիմնադիր խորհրդարանը այսօր ժամը 13:00-ին, ինչպես հայտարարել էին երեկ, Հանրապետության հրապարակում ավտոերթի են հավաքվելու: Այս պահին Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց ավտոմեքենաներով հավաքված են Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի առջև:
Հիմնադիր խորհրդարանից տեղեկացնում են, որ այսօր Հանրապետության հրապարակից բերման ենթարկված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ոստիկանական մեքենայի մեջ ծեծի են ենթարկել։
ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում է 350-400 միլիոն դոլար:
«Քանի որ մենք կազմակերպություն ենք ներկայացնում, ունենք մի քանի տասնյակ մեքենաներ, բնական է՝ մենք ունենալու ենք վարորդներ, ու այս պարագայում եթե լիցենզիայի արժեքը դարձել է 12 հազար՝ անհատների համար, մեզ համար մնացել է նույն 30 հազար դրամը, որովհետև յուրաքանչյուր մեքենա գրանցված է, այդ մեքենան վճարում է արտոնագիր և սոցվճար, սա՝ ամսական, իսկ տարեկան լիցենզիայի արժեքը լինում է 200 հազար»:
Փետրվարի 4-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է և բռնկվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գագիկ Ծառուկյանը Մոսկվա գնալիս երբեմն հանդիպում է ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ, որը պարտքերի պատճառով հեռացավ Հայաստանից:
Թումանյան 25 շենքի հարգելի բնակիչներ, ինչպես արդեն հասկացել եք, քաղաքային իշխանությունը զավթած մի խումբ անձինք ինչ-որ ՍՊԸ-ը միջոցով փորձում են զավթել ձեր տունը, ձեզ տեղահան անել և շենքը վերածել հյուրանոցային համալիրի՝ լկտիաբար ոտնահարելով ձեր հիմնարար իրավունքները և էլ ավելի այլանդակելով ու այլափոխելով մեր քաղաքի պատմական կենտրոնը։
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ եւս չներկայացավ խորհրդարան՝ այս անգամ արդեն ՎՊ-ի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար։
«Ես կապտակեմ այն սրիկային, ով կհամարձակվի իմ ներկայությամբ հայտարարել, որ ժ. Սէֆիլյանը որեւիցե անգամ, որեւէ մեկի պատվերն է կատարել»։
Լուսանկարները Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի հետ արվել են նախորդ տարի՝ սեպտեմբերի 21-ին: Ես այդ ժամանակ նոր էի Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան: Ինձ Սփյուռքի նախարարությունից որպես սփյուռքահայ հրավիրել էին «ֆուրշետի», ես էլ մասնակցեցի: Ես ոչ դեմ եմ նախագահին, ոչ էլ դեմ եմ Ժիրայր Սեֆիլյանին, որովհետեւ Սփյուռքում մենք տարբերություն չենք դնում ոչ մեկի միջեւ: Ես ինքս ոչ մեկին կողմնակից չեմ, չեզոք մարդ եմ եւ լուսաբանում եմ ամեն ինչ:
Նախնական տեղեկությունների համաձայն տեսչության պետը՝ Վախթանգ Միհրանի Սիսակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ադրբեջանական կողմը գիշերը շարունակել է կրակել իրենց Փարախլը և Ղուշչի Այրում գյուղերի ուղղությամբ»:
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Աթենքի փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են «Բոգդան» մակնիշի 4004 Տ, «Volkswagen Golf» մակնիշի 29 ՕԼ 553 համարանիշի, «Toyota» մակնիշի 35 ՕP 634 համարանիշի և «Volkswagen Passat» մակնիշի 05 ՕՍ 444 համարանիշի ավտոմեքենաները:
Ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել Հանրապետության հրապարակում այսօր ժամը 13-ին նախատեսված բացօթյա ասուլիսը, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 31-ին տուժածների մասնակցությամբ և վնասված ավտոմեքենաների ցուցադրությամբ:
Այսօր Ժամը 22 անց 40 րոպեից սկսած Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով:
Դ ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 31-ամյա հայազգի «օրենքով գող» Հայկ Սարգսյանին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Աստրախանի Հայկո։
Հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով:
Փետրվարի 3-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 70-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է փետրվարի 2-ին, ժամը 13.40-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29/11 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ինչպես տեղեկացրել էինք, Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց: Նրա պաշտպան Կարեն Սարդարյանը լրագրողներին փոխանցեց, որ իրենք համաձայն չեն կալանավորման որոշման հետ: «Մենք գտնում ենք, որ կալանքն անհիմն է և պատրաստվում ենք բողոքարկել վերաքննիչ դատարան»,- ասաց նա:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ձերբակալված Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանը, ով ծառայել է Ասկերանում, մասնակցել է երեք դիվերսիոն խմբերի ետմղման գործողություններին, որի համար պարգևատրվել է: