Քվե ստանալը դեռ չի նշանակում ճշմարիտ ու արդյունավետ քաղաքականություն վարել․ ժամանակին հասարակության մեծամասնությունը Հիտլերին ու Մուսոլինիին էլ է քվե տվել, հետո՞ ինչ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գործող ռեժիմի ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե ժողովուրդն իրենց քվե է տվել։ Նույնիսկ արտասահմանցի դիտորդներն են արձանագրել բազմաթիվ խախտումներ ու վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր։ Էլ չեմ խոսում ընդդիմադիրներին մեկուսացնելու, ձերբակալելու ու կալանավորելու բազում արձանագրված փաստերի մասին։

ՀՀԿ-ն հստակ իր կարծիքն ասել է ռեժիմի հակաժողովրդավարական քայլերի մասին դեռևս ապրիլի 4-ին՝ Հանրապետական կուսակցության հերթական համագումարի ժամանակ։ Մենք ապրիլի 4-ին արձանագրել ենք, որ նույնիսկ պաշտոնական ընտրարշավից առաջ արդեն ընտրությունների կեղծման միտումներ կան։

Բայց կա նաև հարցի հակառակ կողմը։ Քվե ստանալը դեռ չի նշանակում ճշմարիտ ու արդյունավետ քաղաքականություն վարել։

Հիշեցնեմ, որ ժամանակին հասարակության մեծամասնությունը Հիտլերին ու Մուսոլինիին էլ է քվե տվել, հետո՞ ինչ։ Պատմությունը ցույց է տվել, որ հասարակությունն էլ իր ընտրությամբ կարող է և՛ մանիպուլացվել, և՛ սխալվել։ Ավելին, նման ընտրությունը շատ թանկ է նստել նույն ժողովուրդների հետագա ճակատագրի վրա։

Կարծում եմ, որ ապագա անաչառ պատմաբանները գործող կառավարիչների քաղաքականությունը որակելու են որպես Արցախի կորստի, Հայոց պետականության թուլացման ու ազգային իղձերից հրաժարվելու ժամանակաշրջան։ Ու հաստատ այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31