Խոսելով դատարանի վճռի մասին՝ Ինեսա Պետրոսյանն ասաց, որ իր վճռում դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այն հանգամանքին, թե ինչու են Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները փողոց դուրս եկել. «Իրենք այս ամենը դիտել են միայն քրեական հանցագործության լույսի ներքո՝ փաստորեն փորձելով դա քողարկել դրա տակ: Մինչդեռ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները փորձում էին իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, այսինքն՝ բարձրացել իրենց ձայնը, օգտվել երթ անցկացնելու իրենց իրավունքից»:
Նոյեմբերի 28-ին Մեծամորում` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ:
Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում Գործադիրի հավանությանն է արժանացել «Օրգանական գյուղատնտեսության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը:
71-ամյա կինը ապրում է թոշակով, 40 հազար դրամը, ասում է, ոչ միայն իրեն է բավականացնում, այլ նաեւ երեք թոռներին, որոնցից երկուսը որբ են, իսկ երրորդը՝ հոգեկան խնդիրներ ունեցող որդու զավակն է եւ դարձյալ իր խնամքին է:
«Ինձ ասել են՝ գոնե 3 ամիսը մեկ էրեխեքին բեր ստուգման, բայց ես չեմ կարում: Երևանում էլ մնալու տեղ չունեմ, հարզատ չունեմ, – ասում է Ռիտան, – էն ա` ես տանում եմ էն մոմենտին, արդեն որ ձեռիցս էրեխան գնում ա: Էդ պահին սկոռի կամ ավտո եմ բռնում, տանում: 20 հազար տալիս եմ տանում են, նույն գնով էլ բերում եմ: Շուտ-շուտ պետք ա տանեմ, բայց ես շուտ-շուտ չեմ կարում»:
Դեռեւս 2009թ-ին թվականին Վանաձորի քաղաքապետարանի ու «Կառավար-Դան» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը ստանձնել էր Քիմիագործների այգու մի հատվածի վարձակալությունը:
«Խոշորացումը պիտի Սահմանադրությամբ, հանրաքվեով լինի, բայց էսօր մի հարևանը հարևանի հետ լեզու չի ճարում, դա ի՞նչ պիտի լինի:
Կոռուպցիա-այլասերում-քայքայում-կաշառում:
Լոռու մարզպետարանը Ֆրանսիայի հանրապետության Պակա շրջանի հետ իրականացնում է տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագիր:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցից բաժին բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը նոյեմբերի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Շիրակի մարզի որոշ գյուղերում մշակութային կյանքի զարգացման համար բավարար պայմաններ չկան: Այս համայնքներն արդեն 20 տարուց ավել չունեն մշակույթի տներ
Չեխիայում գործող ինստիտուտի հիմնադիր Գուստավ Կասանիսկին ներկայացրեց մի շարք երկրներում օգտագործվող մեթոդը, որը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս վերականգնել վթարի մեխանիզմը, որոշել բախված ավտոմեքենաների արագությունը, որոշել, թե բախումից հետո ինչ ուղղությամբ և որքան են շարժվել ավտոմեքենաները, ավտոմքենաների՝ գլխիվայր շրջվելու դեպքում որոշել՝ ով է եղել մեքենայի ղեկին: Նա նշեց նաև, որ արդեն որոշ մեքենաների մեջ տեղադրված CDR համակարգը, որն արձանագրում է վթարին նախորդող պահին և դրանից հետո որոշակի տվյալներ, հնարավորություն կտա ամբողջությամբ վերականգնել վթարի մեխանիզմը:
Նոյեմբերի 29-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կամրջի մոտակայքում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Կալինինո, Պրիվոլնի, Կուրթան. հենց Ստեփանավանում չես կարա ասես՝ որ օրը, որ երթուղին ծանրաբեռնված կըլնի, մի օր շատ, մի օր քիչ, մի օր ընդհանրապես դատարկ, չես կարա ասես, թե ոնց կլինի, ժողովրդի գնալ-գալուց ա կախված»:
Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 40 օրական Նարինեն մահացել է թոքաբորբից, ինչն էլ առաջացել է ցրտից եւ տան վատ պայմաններից:
Արմավիրի մարզի Արեւշատ գյուղում նոյեմբերի 27-ին ինքնասպանություն գործած տղամարդը երեք երեխա ուներ, փոքրը՝ 5,5 տարեկան էր, մեծը՝ 5-րդ դասարան:
Այս պահի դրությամբ առկա է 64 հիվանդ, որից 46-ը հոսպիտալացված են Նաիրիի բժշկական կենտրոն, 17-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց հիվանդասենյակներով, ծանոթացավ Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին թունավորման հետևանքով Երևան տեղափոխված երեխաների առողջական վիճակին, զրուցեց նրանց հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մի քանի դրվագ։
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Փնտրվում է հանցագործության երրորդ մասնակիցը:
Հանրապետության Նախագահն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորակառույց վարչական և առաջին բնակելի մասնաշենք: Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների և հիմնարկի շահագործման հանձնման կապակցությամբ հրավիրված` Հայաստանում ԱՄՆ դեսպանի, ԵԱՀԿ գրասենյակի ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ հրավիրյալների հետ միասին ծանոթացել է իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված այդ հաստատության պայմաններին:
Նոյեմբերի 16-ին` ժամը 06:10-ի սահմաններում, բուժօգնություն ստանալու նպատակով ծնողների կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մանկահասակ բնակչուհի, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ծնված Նարինե Խաչատրյանը, սակայն բուժսպասարկում իրականացնող բժիշկները վերջինիս բուժօգնություն չեն ցուցաբերել, առաջարկել են նրան տեղափոխել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն։
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Պարոնյան 7 հասցեում կայանված «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու միջոցով վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Սլովակիայի փորձագիտական կենտրոնի ղեկավար, դատաավտոտեխնիկ փորձագետ Գուստավ Կասանիսկին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մոդելավորման արդյունքում իրենք որոշել են բախման վայրը: Նա նշեց, որ ավտոմեքենաները բախվել են ճանապարհի վրա. «Ոչ մի դեպքում չէր կարող լինել կողնակում»: Փորձագետը հայտնեց, որ իրենք մոդելավորման արդյունքում որոշել են մեքենայի արագությունը և վթարի վայրը:
Ներկայում նմուշները գտնվում են խիստ հսկողության տակ: Կիրականացվի անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ փորձաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք փորձաքննության ավարտից հետո:
Առաջիկա ձմռան ընթացքում՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին, օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով:
Դեկտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունը կրկին գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, և ժամանակ առ ժամանակ դադարներով դիտվելու են տեղումներ:
Պաշտպանության նախարարությունը ինքն է հայտնաբերել, որ մատակարարներից մեկն իրեն խաբում է: