Մշակութային կյանք կա՞ Շիրակի մարզի համայնքներում (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզի որոշ գյուղերում մշակութային կյանքի զարգացման համար բավարար պայմաններ չկան: Այս համայնքներն արդեն 20 տարուց ավել չունեն մշակույթի տներ: Դրանց մի մասը տարբեր պատճառներով կիսավեր է դարձել, տարիների ընթացքում վերածվել ավերակների և մատնվել անուշադրության: Բնակիչները ներկայում տոնական միջոցառումները կամ գյուղի դպրոցական շենքերի դահլիճներում են անցկացնում կամ ընդհանրապես այս գյուղերում տոնական համերգներ ու միջոցառումներ այդպես էլ չեն կազմակերպվում: