
Սլովակիայի փորձագիտական կենտրոնի ղեկավարը՝ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի մասին (տեսանյութ)

Սլովակիայի փորձագիտական կենտրոնի ղեկավար, դատաավտոտեխնիկ փորձագետ Գուստավ Կասանիսկին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մոդելավորման արդյունքում իրենք որոշել են բախման վայրը: Նա նշեց, որ ավտոմեքենաները բախվել են ճանապարհի վրա. «Ոչ մի դեպքում չէր կարող լինել կողնակում»: Փորձագետը հայտնեց, որ իրենք մոդելավորման արդյունքում որոշել են մեքենայի արագությունը և վթարի վայրը:
Ինչպես հայտնի է, գործի քննության ընթացքում պաշտպանական և տուժող կողմերը ավտոմեքենաների բախման վայրի մասին տարբեր կարծիքներ են հայտնել: Տուժող կողմը պնդում է, որ վթարը տեղի է ունեցել կողնակում, իսկ պաշտպանական կողմը նշում է, որ մեքենաները բախվել են ճանապարհի բանուկ հատվածում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում