«Մեր հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, և առաջիկա տարիներին նախատեսում ենք տարբեր ծրագրեր իրականացնել, որոնք քաղաքն ավելի հարմարավետ կդարձնեն բնակիչների համար։ Ուրախ ենք, որ քոլեջի շինարարական կազմակերպություններն արձագանքեցին IDеA-ի հիմնադիրների նախաձեռնությանն ու իրենց ներդրումն ունեցան այսպիսի կարևոր կենտրոնի վերանորոգման գործում։ Հատկապես կցանկանայի ընդգծել «RD group» ընկերության և նրա հիմնադիր Գագիկ Ադիբեկյանի ներդրումը»,-նշեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
«Տեղեկացվում է, որ աղետի գոտու քաղաքային բնակավայրում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման հետ կապված հարցերը կարգավորող՝ ՀՀ կառավարության 1999թ-ի հունիսի 10-ի համար 432 որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն՝ քաղաքացիներին հերթացուցակում հաշվառելու եւ հաշվառումից հանելու իրավասությունը վերապահված է համապատասխան համայնքի ղեկավարին, տվյալ դեպքում՝ Գյումրու քաղաքապետին»:
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով:
2015թվականին իրականացվելիք միջոցառումների ցանկով ԼՂՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորող առաջին եւ երկրոդ խմբերի ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց համար պետությունը երաշխավորում է անվճար կրթություն, նրանք անվճար կրթության հնարավորություն կստանան նաեւ հայաստանյան բուհերում:
«Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց մասին՝ մենք պետք է պիտակավորումներից խուսափենք: «Ինվալիդ» բառը, որ օգտագործվում է միջազգայնորեն, նշանակում է՝ անարժեք, անկարող: Բայց հիմա խոսում ենք սահմանափակ կարողություններով մարդկանց մասին, քանի որ նրանք ունեն արժեք, ունեն կարողություններ, ուղղակի յուրահատուկ են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Այսօր դատական նիստի ընթացքում «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասայանն ասաց, որ անվիճելի փաստ է, որ սկզբում պատասխանողը հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող իրենց ՝թվով 8 լրագրողական նյութերը վերարտադրելիս չի պահպանել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված պահանջները և հայցվոր լրատվամիջոցի նյութերի օգտագործման կանոնները:
Շիրակի մարզում, սակայն պատմաճարտարապետական հուշարձանները լիարժեք ուսումնասիրված չեն: Եկեղեցիների մի մասը հենց աղետի առաջին վայրկյաններին է հողին հավասարվել:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Համերգի ժամանակ մի արտառոց դեպք է գրանցվել. կին հանդիսատեսներից մեկը համերգին գնացել է գործելու շյուղերով և թելերով և ամբողջ համերգի ժամանակ զբաղվել է այդ գործով: Դեպքը տարածել է YouTube-ի օգտագեր Աստղ Մելքոնյանը:
Երեք օր է այս աղջնակի՝ մանկատանը մեծացած 16-ամյա եղբորը, չենք կարողանում բացատրել, որ չի կարելի բռնություն կիրառել երեխայի նկատմամբ:
Մ. Չալիկյանը շեշտեց, որ պետք չէ հաշմանդամություն ասելով միայն հենաշարժողական խնդիրները նկատի առնել և խոսել միայն այն մասին, որ թեքահարթակներ կառուցված չեն, տրանսպորտը մատչելի չէ և այլն. «Մենք պետք է հաշվի առնենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մոտ 196 հազար է, որի մեջ ներառվում են տարբեր խմբեր և դրանց լուծման եղանակներ:
Սովորաբար յուրաքանչյուր պետություն խնդիր ունի իր ժողովրդի հետ զրուցելու: Այսինքն՝ ասելու իր ժողովրդին բարոյական այն վարքականոնները, որոնք պետք է տվյալ երկրում ընդունելի լինեն:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Դեկտեմբերի 4-6-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյուն, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Մայրաքաղաքում տեղաց առաջին ձյունը, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում վարորդներից:
Երեկ Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ տեղի ունեցած դանակահարության ընթացքում իրականում ոչ թե մեկ, այլ երկու անչափահաս է դանակահարվել:
Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կատարված հանցագործության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգմավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ շուտով դադարեցվելու է ավանդական հեռուստահեռարձակումը և հաջորդ տարի հուլիսից անցում է կատարվելու թվային հեռարձակման, որի հետևանքով 14 հեռուստաընկերություններ կփակվեն, հարյուրավոր աշխատողներ կդառնան գործազուրկ ու կբռնեն արտագաղթի ճանապարհը: Նա առաջարկեց հետաձգել վերջնաժամկետը:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 2-ին, ժամը 14.50-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Դավիթ Պ.-ին:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.05-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի մի դպրոցից հիվանդանոց է տեղափոխվել 1997 թ. ծնված Տիգրան Գ.-ն:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի» տանիքի թիթեղները քամու հետևանքով պոկվել են և ընկել են շենքի բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 03-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:
2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը` շաբաթ օրերը:
Եվս 100 տնտեսագիտական նյութ կհարստացնի հայատառ Վիքիպեդիան։ Նախաձեռնությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն է։ Այդ հոդվածները, ինչպես նաև Առաջին ուսանողական ալիքն ու ուսանողական խորհրդի նոր կայքը (asue-sc.am) դեկտեմբերի 3-ին ներկայացվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ներկաները դիտեցին Առաջին ուսանողական ալիքի առաջին թողարկումը։ Նշենք, որ Առաջին ուսանողական ալիքը գործում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
Ջուր բերելու նպատակով, նա դուրս էր եկել դիրքից և հայտնվել ադրբեջանական ընտանիքում, որի մատնությամբ էլ նրան ձերբակալել ու ծեծել են 2 ազերի զինվորական : Վկայի պատմածով, իրեն Բաքվում բանտարկել են ռազմական գաղութում, որտեղ իրեն պահել են առանձին խցիկում ր պարբերաբար ծեծել ու նվաստացրել։
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հասցեագրված նամակի վերաբերյալ Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների արձագանքը:
Այսօր ԱԺ-ում լրագրողները փորձեցին դրամի արժեզրկման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ պատգամավոր, գեներալ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից: Սակայն նա հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով այդ հարցով դիմել «բանկիրներին»:
Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գևորգյանը Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: