Բաժիններ՝

Ահազանգեր՝ ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ

Նոյեմբերի 29-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կամրջի մոտակայքում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները Կապույտ կամրջի մոտակայքից դուրս են բերել արգելափակված «ԳԱԶ-2410» մակնիշի 34 NT 123 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի անասնաբուծական ֆերմայի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 34 AT 384 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նոյեմբերի 28-ին, ժամը 20.19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի 34 MT 415 պետհամարանիշով քարշակը և «Մերսեդես» մակնիշի 34 NC 357 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նոյեմբերի 28-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Աթաբեկյան փողոցի տներից մեկի մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «ԿամԱԶ» մակնիշի 17 ST 854 պետհամարանիշով բեռնատարը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս