Բաժիններ՝

«Պետությանն էլ եմ հասկանում, իրանց բյուջեն էլ իմ բյուջեի նման դատարկ է». 71-ամյա տնակատեր (լուսանկարներ). ԳԱԼԱ

Մի քանի օրից կրկին հիշելու ենք աղետալի դեկտեմբերի 7-ը: Դարձյալ պաշտոնական այցեր կլինեն աղետի գոտի, կխոսեն ու կներկայացնեն՝ ինչ է փոխվել, ինչ է արվել Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում:

Դեռեւս կան մարդիկ, ովքեր ամեն օր են հիշում աղետալի դեկտեմբերի 7-ի պատճառած վնասները, քանի դեռ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում:

ԳԱԼԱ-ն կներկայացնի պատմությունների շարք՝ «Դեկտեմբերի 7-ն իմ կյանքում» խորագրով: Այս անգամ մեր պատմության հերոսը 71-ամյա Գեղեցիկ Գեւորգյանն է:

71-ամյա տատիկի խոսքերով՝ իր կյանքում փորձություններն ու դժբախտությունների շարքը սկսվեց հենց 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ով, երբ կորցրեց բնակարանը եւ հարազատ մարդկանց:

«Աստված ինձ անիծել է, որ ամբողջ կյանքումս կամ ես եմ լինելու որբ, կամ իմ զավակները, կամ էլ թոռներս: Արդեն 26 տարի ենք տնակում՝ ես, թոռներս ու մեկ էլ մեր առնետները»,- իր պատմությունն է սկսում տատիկը՝ հավաստիացնելով, որ կյանքն է իրեն ստիպել, որ ամեն ինչին մի քիչ թեթեւ նայի, անգամ կատակներով խոսի իր կեցության պայմանների մասին:

71-ամյա կինը ապրում է թոշակով, 40 հազար դրամը, ասում է, ոչ միայն իրեն է բավականացնում, այլ նաեւ երեք թոռներին, որոնցից երկուսը որբ են, իսկ երրորդը՝ հոգեկան խնդիրներ ունեցող որդու զավակն է եւ դարձյալ իր խնամքին է:

«Կռիվս ոչ մեկի հետ չէ, այլ ճակատագրիս, թե ինչու գեթ 1 օր ինձ բախտավոր չեմ համարել, ինչու ինձանից խլեց ամուսնուս, որդիներիս՝ թողնելով մեզ թափառական»:

71-ամյա տարեց կնոջ կյանքը լի է եղել ողբերգություններով, պատմում է, որ 88-ի երկրաշարժը փոխել է կյանքը. կորցրել է ամուսնուն, հետո՝ որդուն, հարսը հեռացել է՝ թողնելով թոռներին տարեց կնոջ հույսին, մյուս որդին մեկնել է Ռուսաստան ու անհետացել, իսկ երրորդ որդին հոգեկան խնդիրներ ունի, ու դարձյալ նրա զավակին ինքն է ստիպված մեծացնել:

«Ստիպված եմ թոռներիս պահեմ, մի բանից եմ սարսափում, որ հանկարծ մահանամ ու երեխաներս հայտնվեն մանկատանը: Այդ ժամանակ մահացած տեղս էլ ինձ չեմ ների:

S

S

S

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս