Միջհամայնքային երթուղիների սպասարկման ոլորտի գերխնդիրները
asparez.am-ը գրում է. «Մարդ ենք ման գալիս` նստացնենք, 23 տեղանոց ավտոբուս է, տասը տեղով է գնում, մենակ կարտոշկա ա տանըմ-բերըմ»,- դժգոհում է Վանաձոր-Ստեփանավան երթուղու վարորդ Համլետ Գրիգորյանը: Բազմամյա վարորդը բողոքում է՝ ոչ միայն տոմսի արժեքը նույնն է մնացել, իսկ անհրաժեշտ դիզվառելիքն ու ավտոպահեստամասերը՝ թանկացել, այլեւ ուղեւորահոսքն է պակասել:
Պատկերը նույնն է նաեւ Ստեփանավանի տարածաշրջանի միջհամայնքային երթուղիներում:
«Կալինինո, Պրիվոլնի, Կուրթան. հենց Ստեփանավանում չես կարա ասես՝ որ օրը, որ երթուղին ծանրաբեռնված կըլնի, մի օր շատ, մի օր քիչ, մի օր ընդհանրապես դատարկ, չես կարա ասես, թե ոնց կլինի, ժողովրդի գնալ-գալուց ա կախված»,-պատմում է ուղեւորներից մեկը:
Ի հակադրություն Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջանների՝ Սպիտակի, Թումանյանի տարածաշրջաններում եւ մարզկենտրոնին մերձակա՝ Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքներն սպասարկող երթուղիները աշխատում են գերծանրաբեռնված: Ուղեւորների խոսքով՝ «Վաբշե գյուղերը շատ են խեղճանըմ, տրանսպորտը շատ քիչ ա, հին են ավտոբուսները»: «Որ նոր ավտոբուսներ լինեն, ավելի լավ կլինի, ճանապարհին փչանում ա, բան ա լինում, մարդիկ մնում են»,- շարունակում է մեկ այլ ուղեւոր:
3-4 տարին մեկ անգամ մարզպետարանը հայտարարում է երթուղիների մրցույթ: Հերթական մրցույթի հայտերն ընդունվում էին դեռ նոյեմբերի 13-ից: «Վերջին հինգ տարում զգալի պասիվություն է նկատվում: Այս տարի ոչ միայն մրցակցություն չկա, այլեւ որոշ երթուղիների դեպքում հայտեր առհասարակ չկան»,- ասում է Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ քաղաքաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: