
ՊՆ-ն հայտնաբերել է, որ իրեն խաբել են եւ դիմել իրավապահներին. ՊՆ մամուլի խոսնակ. news.am

Պաշտպանության նախարարությունը ինքն է հայտնաբերել, որ մատակարարներից մեկն իրեն խաբում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հայտնաբերելուց անմիջապես հետո իրենք դիմել են իրավապահներին: «Որեւէ խնդիր չկա, մեզ խաբել են ու պետք է պատասխան տան օրենքով»,-ասաց մամուլի խոսնակը:
Կան այլ անբարեխիղճ մատակարարներ, թե սա միակ դեպքն է, Արծրուն Հովհաննիսյանը չնշեց:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: