Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը:
«Ա՛յ ցավդ տանեմ, 131 պատգամավոր կա, ի՞նչ եք ուզում ինձանից»,- այսօր ԱԺ-ում հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով թանկացումների մասին հարցին: Նրա խոսքով՝ ինքը թանկացումներից տեղյակ չէ:
Երեկ ինքնասպանության փորձ է գրանցվել Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում. խարդախության մեջ մեղադրվող կալանավորը հոգեբուժարանի խցերից մեկում փորձել է կախվել սավանի միջոցով:
Մովսես ջան, մեր ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ծնունդդ շնորհավոր: Փառք քո ծնողներին, Ռուզանին, Գոհարին և ողջ ընտանիքիդ, սիրելիս: Կարծես ճակատագրի հեգնանք լինի, որ 2014թ. քո ծննդյան օրը հայոց խորհրդարանը քննարկում է մեր անկախությունը,մեր պետական լեզուն ու դրամը էլի ռուսին հանձնելու մասին պայմանագիրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի Քեթիի լեռնանցքում անվադողերի մաշվածության պատճառով խցանված վրացական ծանրաքաշ 4 մեքենաները դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով դուրս են բերվել ճանապարհի բանուկ հատվածից:
«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանին։
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Ագրարային համալսարանում. ուսանողուհիներից մեկը փորձել է ինքնասպանություն գործել:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում կարճվել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանի վերաբերյալ քրական գործը: ՀՔԾ-ից 168.am-ին հայտնեցին, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Արագածոտնի մարզի գյուղերից մեկում, դեկտեմբերի 2-ի երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 07.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի 6-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.54-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվում բնակիչը բարձրացել է տան (1 հարկանի) տանիք և չի իջնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզում ավտոմեքենան:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան բացատրություններ է պահանջում ապրանքների գների կտրուկ թանկացման վերաբերյալ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՔԾ հաղորդագրության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան` հայտնեց. «Նախ` ակնհայտ փաստ է, որ որևէ կառույցում (գերատեսչությունում) գործառույթներն իրականացվում են տվյալ գործի համար պատասխանատու անձի կամ անձանց միջոցով: ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրությունում անձանց անուններ չհրապարակելու նպատակը հենց գործը չանձնավորելն է, քանի որ հանրության համար կարևոր է ոչ թե քննիչի կամ դատախազի անձը, այլ գործի ընթացքը, թե տվյալ կառույցը (գերատեսչությունը) ինչպիսի լուծում և գնահատական է տալիս»:
Մեր արդարադատությունն այնքան անարդար ու կոռումպացված է, որ մարդու շունչն իրո՛ք կտրվում է: Մարդասպանին արդարացնող և անմեղ մարդուն դատապարտող դատավորների հավաստիացումը՝ վճիռները հրապարակելուց առաջ. «Հանուն Հայաստանի Հանրապետության», բացարձակ արժանահավատ չեն:
Առողջապահության փոխնախարարը վստահեցնում է` ալյուրը այլ տարրերով չի հարստացվի: Իսկ կառավարության որոշման մեջ հստակ ձևակերպված է` ալյուրը կհարստացվի նաև վիտամիններով և այլ հանքանյութերով: Իրականում ինչո՞վ է հարստացվելու ալյուրը:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հյուրանոցի 1-ին հարկում հայտնաբերել է 1965 թ. ծնված Գառնիկ Պողոսյանի դին` կրծքավանդակի ձախ մասում կտրած-ծակած վերքով:
Ալկոհոլի չարաշահման ծանր հետևանքները:
Նոյեմբերի 29-ին հրդեհ էր բռնկվել Բուլվարային թաղամասի 206 մոդուլի 9/1 տնակում: Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել էր Տոնոյանների քարաշեն տնակը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում քայլելիս ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի ետևից գնաց Դաշնակցություն խմբակցության սենյակ:
«1941-ին էլ պատերազմ էր: Գյուղից գնացածների մեծ մասն այդպես էլ չվերադարձավ: Բայց այս մեկն ուրիշ էր, զուլում էր, որ եկավ ավերեց ամեն ինչ, տարավ հարազատ մարդկանց»:
Քննության շրջանակներում պարզվել է նաև, որ առերևույթ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգսյանի վարած «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային ու փորձել թաքնվել։
ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Դեկտեմբերի 3-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները սպասվում են ձյան տեսքով, միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին սպասվում է բուք, մերկասառույց և հորիզոնական ցածր տեսանելիություն: