Արցախում աճեցված հաճարն օրգանական տեսակետից ճանաչվել է լավագույնը

Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում Գործադիրի հավանությանն է արժանացել «Օրգանական գյուղատնտեսության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը:

Ինչպես այս առթիվ նշել է վարչապետ Արայիկ Հարությույանը, միջոցառումների ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավորություն կստեղծվի աշխարհին ներկայանալ օրգանական ապրանքատեսակներով, ինչին առաջնահերթություն է տրվում ողջ աշխարհում: Վարչապետի խոսքով, Արցախում աճեցված հաճարն արդեն ստուգման է ուղարկվել Եվրոպա, որը օրգանական տեսակետից ճանաչվել է լավագույնը: Այն, ըստ Ա. Հարությունյանի, լուրջ հեռանկարներ է բացում Արցախում ճյուղի զարգացման համար:

Օրինագիծը կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930