Ցուրտ, խոնավ տնակում էին ապրում. Լոռիում 40-օրական փոքրիկը մահացել է թոքաբորբից. news.am
Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 40 օրական Նարինեն մահացել է թոքաբորբից, ինչն էլ առաջացել է ցրտից եւ տան վատ պայմաններից:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոքրիկի հարեւանները պատմել են, որ ընտանիքը շատ ծանր պայմաններում էր ապրում, տնակն ընդամենը օրեր առաջ էին տեղափոխել եւ չեն եղել տարրական պայմաններ ապրելու համար:
«Ցուրտ էր, խոնավ, երբ երեխան ծնվեց, մայրական տատիկը տարավ, պահեց որոշ ժամանակ, հետո էլ բերեցին դոմիկ, որտեղ ոչ մի պայման չկար: Երեխան թոքաբորբով հիվանդացավ, իսկ նոյեմբերի 16-ին երեխային հիվանդանոց են տարել ծայրահեղ ծանր վիճակում»,- ասել է հարեւանուհին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: