Բաժիններ՝

Հայտնաբերվել է 6 հետախուզվող

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 28-ին, ժամը 15.40-ին, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցից բաժին բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը նոյեմբերի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 09.40-ին, Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 8 շենքի մոտից բաժին բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Մարատ Խ.-ն, որը նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի /խարդախության հանցակցելը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 28-ին, ժամը 15.30-ին, Արցախի փողոցից ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1971 թ. ծնված Հարություն Խ.-ին, որը 2012 թ. սեպտեմբերի 10-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 6-րդ կետի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 15.00-ին, Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Հայկուհի Ս.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծը/ մեղադրանքով:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 28-ին, ժամը 09.25-ին, Աղավնատուն գյուղից բաժին բերման են ենթարկել 1967 թ. ծնված Գրիշա Ա.-ին, որը  նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի/ 2-րդ մասի մեղադրանքով:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները,   ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Խորեն Ա.-ն, որը   օգոստոսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ 2-րդ մասի մեղադրանքով:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս