Բաժիններ՝

Վանաձորի Քիմիագործների այգու վարձակալը հրաժարվել է վարձակալությունից

asparez.am-ը գրում է.  Դեռեւս 2009թ-ին թվականին Վանաձորի քաղաքապետարանի ու «Կառավար-Դան» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը ստանձնել էր Քիմիագործների այգու մի հատվածի վարձակալությունը: Վերջին տարիներին «Կառավար-Դանը» վարձակալած տարածքում մի շարք աշխատանքներ էր իրականացրել:

Ընկերության ղեկավարի գրության համաձայն, ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 10 միլիոն դրամ: «Կատարվել են այգուն կից Վարդանանց փողոցին զուգահեռ հատվածի պարիսպների հիմնանորոգում (4.766.000դ.), էներգամատակարարման աշխատանքներ (2.790.000դ.), ստորգետնյա ջրագծի մոնտաժում՝ մոտ 200 մետր (400.000 դ), 100 քմ մակերեսով ջրավազանի եւ դրան կից ծաղկանոցի եզրաքարերի հիմնանորոգում (600.000դ.), գազոնների հողային աշխատանքներ (150.000դ.), տեղադրվել է 42 հատ նստարան (170.000դ.), 50 աղբարկղ (150.000դ.), կարուսելի երեք բետոնե հարթակ (1.000.000դ.), զուգարան (200.000դ.), 6 դիտահոր (100.000 դրամ)»,- նշված է ընկերության տնօրենի գրության մեջ:

Ինչպես վարձակալն է փաստում, կատարված ներդրումներն իրենց չեն արդարացրել: Եւ այս տարի հունիսին ընկերության տնօրեն Ա. Խումարյանը դիմել է քաղաքապետարան՝ պայմանագիրը լուծարելու խնդրանքով:

Վանաձորի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը, սակայն, ուսումնասիրել եւ ընկերության կողմից այգում կատարված ներդրումների ընդհանուր ծավալի արժեքը գնահատել է 3.433.000 դրամ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս