Ստամբուլի օպերայի եւ բալետի թատրոնի երգչախմբի ղեկավար Գեւորգ Դավիթյանը նշանակվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն։
Բուժքույրերի սենյակից դրամապանակներ է գողացել և քարտերով գումար կանխիկացրել:
«Շատ ցավալի դեպք է, ուներ 3 զավակ՝ երկու աղջիկները ուսանող են, տղան՝ անչափահաս դպրոցական տարիքում: Ծնող են կորցրել, ողբերգություն է համարվում ընտանիքի համար, նաև իր հարազատների ծանոթների համար: Ցավալի դեպք է»,- ասաց Ա.Գոմցյանը:
Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Սպանություն Երևանի Տիգրանյան փողոցում :
Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 17-ից Երևան քաղաքի Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մեծամորի 35-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհայտ կորած
Հուլիսի 15-ին, ժամը 02.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
«Նաիրիտ» գործարանում անհասկանալի իրավիճակ է: Եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ Սերժ Սարգսյանի կարգադրությունը՝ մինչև հուլիսի 15-ը մարել կուտակված աշխատավարձի ողջ պարտքը, այդպես էլ չկատարվեց, և գումարը չփոխանցվեց, տարօրինակն այն է, թե կառավարությունն ինչ պայմաններ է առաջադրում նաիրիտցիներին և որ ձեռնարկության միջոցով է պատրաստվում մարել պարտքը:
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի 50-ամյա բնակչուհի Ջ. Ս.-ի ՀՀ առողջապահության նախարարին հասցեագրած շնորհակալական նամակը գուցե թե առանձնակի ուշադրության չարժանանար, եթե արտառոց դեպքի մասին Աբովյանի ծննդատնից նախապես տեղեկատվություն ստացված չլիներ։
Արմավիրի մարզում վարձակալական հիմունքներով բնակվող կնոջ իրերը բնակարանատերը դուրս է հանել, 2 երեխաներին՝ 6 և 7 տարեկան, փակել է տանը, իսկ երրորդին՝ 11 տարեկան, տարել իր հետ:
Քաղաքացի Քրիստինե Գ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունվարի 11-ին Արտակ Գ.-ի հետ տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս է եղել Երևանի Բագրատունյաց և Արտաշատի խճուղու խաչմերուկ:
Շենքի մարդատար վերելակի արագության սահմանափակչի զսպանակը եղել է ապակարգավորված:
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով տուժող Հարություն Զաքարյան այսօր ներկայացել է քննչական մարմին և հարցաքննվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխները:
Հուլիսի 16-18-ին` շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20 մ/վրկ. արագությամբ, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 46-ամյա Համլետ Ասատրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հուլիսի 15-ին, ժամը 09.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արզնու խճուղում այրվում է խոտածածկույթ:
Կոտայքի մարզի Բյուրեղավան (Նուռնուսի հարակից) համայնքի բնակիչները շարունակում են բողոքել «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտից և հակասանիտարական վիճակից:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար, ինչի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
168.am-ի հարցին, թե օրենքի խախտում չէ՞ր այն, որ հայտարարվել էր վարորդների համաներում, բայց վարորդները պատշաճ կերպով չեն իրազեկվել և հիմա կանգնել են հնգապատիկ տուգանքներ վճարելու խնդրի առջև, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Խախտվել է իրավական անվտանգության, իրավական որոշակիության, իրավական կայունության սկզբունքը:
Արդեն 3.5 տարի մեր ընտանիքը ստիպված է իր սեփականությունը պաշտպանելու համար մեծ ջանքեր գործադրել, նույնիսկ դիմագրավել անօրեն զավթիչի բազմաթիվ հանցագործություններին, որոնք ՀՀ իրավապահ մարմինների հանդուրժողականության և հովանավորչության շնորհիվ մնացել են անպատիժ:
Այսօր «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայից՝ Գրողների միության շենքի առջևից, երթով շարժվեց դեպի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակ և նամակ հանձնեց նախագահ Սերժ Սարգսյանին:
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երկու ավտոբուսների մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով նվազագույնը 6 մարդ է մահացել, 40 մարդ տուժել է:
LifeNews-ը հատուկ ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես է իր բիզնեսն ու կենցաղը Լեռնային Ղարաբաղում կազմակերպում ռուս գործարար Գերման Ստերլիգովը:
Մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով Վանաձորի բնակչուհին հրավերով մեկնել է Թուրքիայի Տրապիզոն քաղաք:
Հանրապետությունում, հուլիսի 15-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 45 հազար 416 հեկտար ցանքատարածություններից հնձվել է 40 հազ. 729 հա:
«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը Գրողների միության շենքի հարակից տարածքից երթով մեկնում է Սերժ Սարգսյանին փոխանցելու իր ելույթի պատասխան նամակը: Դավիթ Սանասարյանը քիչ առաջ տարածել էր նամակը, որը պատրաստվում են հանձնել Սերժ Սարգսյանին:
Մենք գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի Ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին։
Սդղի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի առողջական վիճակը նույնն է։ Նրա հայրը՝ Գագիկ Զաքարյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Հարությունը գտնվում է տանը՝ բժիշկների հսկողության ներքո։