Հաստատվել է պետական ծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը
ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը:
Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:
Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրամանով 2016 թվականի մայիսի 2-ը սահմանվել է նոր կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ:
Դիմում-հայտերի, գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետի, ինչպես նաև տեղեկանքի ձևին հնարավոր է ծանոթանալ այցելելով այստեղ.
Տեղեկացնենք նաև, որ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի սպասարկումն իրականացվելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ մասնաճյուղերի միջոցով.
Գլխամասային գրասենյակ` Գրիգոր Լուսավորիչ 13
Կենտրոն մասնաճյուղ` Պուշկինի 21/1
Արաբկիր մասնաճյուղ` Կոմիտասի պողոտա 41
Կոմիտաս մասնաճյուղ` Կոմիտասի պողոտա 30
Կասկադ մասնաճյուղ` Թամանյան 1 տարածք 70
Աշխատանքային ժամերն են երկուշաբթիից-ուրբաթ` 09:15-16:45:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-621-776 հեռախոսահամարով: