ԿԽՄԿ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կողմերին` անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ակտիվ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին` անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ Երևանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Գտնվում ենք կողմերի հետ աշխատանքի ու երկխոսության ընթացքում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` իր մանդատի շրջանակներում, իրավիճակի սրացման հետ կապված քննարկում է բոլոր մարդասիրական հարցերը: Կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ` զոհված զինվորների մարմինների որոնման և փոխանցման հարցում: Տուժած ընտանիքների կարիքները ևս մեր ուշադրության կենտրոնում են»,-ասաց Ամատունին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930