Հայ գերիների թիվը հայտնի է, ի՞նչ է նրանց սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ձեռք բերված հրադադարի համաձայնությանը՝ շփման գծում ադրբեջանական կողմը պարբերաբար լարվածություն է առաջացնում: ՊԲ-ն պարբերաբար հայտնում է զոհվածների տվյալները, իսկ անհետ կորածների մասին դեռեւս տեղեկություններ չկան: Ինչպես հայտնի է՝ հայկական կողմն ունի երկու տասնյակից ավելի անհետ կորած: Իսկ գերիների մասին տվյալներ չեն հաղորդվել:

Մեզ հայտնի դարձավ, որ գերիներ կան թե հայկական, թե ադրբեջանական կողմից: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանից փորձեցինք պարզել՝ իրենք սկսե՞լ են արդյոք զբաղվել գերիների հարցով:

Հարցին ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ հայտնի է այս պահի դրությամբ գերիների թիվը, սակայն իրենք չունեն համապատասխան գործընթացն սկսելու պայմանները: Բանն այն է, որ պատկան մարմինները պետք է ՀԿ-ին տրամադրեն անհրաժեշտ տվյալները, որից հետո միայն գործին ընթացք կտրվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս