36 զոհ, 122 վիրավոր, 21 անհետ կորած. ԼՂՀ ՊԲ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը քիչ առաջ ասուլիսում հրապարակեց վերջին տվյալները հայկական կողմի կորուստների վերաբերյալ:

Այս պահի դրությամբ՝ հայկական կողմն ունի 36 զոհ, որից  9 սպա է: Նրա խոսքով՝ զոհվածների թվի աճը պայմանավորված է նրանով, որ անհետ կորածների որոնումների ընթացքում նրանցից 4-ը գտնվել են զոհված: Վիրավորների թիվը երեկվա համեմատ 1-ով ավելացել է՝ հասնելով 122-ի: Վ. Առստամյանի խոսքով՝ նա վիրավորվել է այսօր՝ հրադադարի խախտման պատճառով:

Անհետ կորած զինվորների թիվը 21 անհետ կորած: Նախորդ թվի համեմատ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ նրանցից 4-ը գտնվել են զոհված, ևս մեկը գտնվել է կենդանի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930