
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում

Ապրիլի 7-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես E320» մակնիշի 99 PP 994 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Շ.) և «Օպել Վեկտրա» մակնիշի 34 RD 222 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ն. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվել 1 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար): Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: