Բաժիններ՝

Որոնք են ամենավտանգավոր ֆեյքերը՝ ըստ Սամվել Մարտիրոսյանի

Երեկ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Կոնսեսիուս» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «Հակաուտոպիայի իրականացումը» թեմայով թրեյնինգ անցկացրեց: Հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունների զարգացումը՝ որոշում էր կայացվել հանդիպումը լիովին նվիրել տեղեկատվական պատերազմին և դրա իրազեկման խնդիրներին:

Նրա խոսքով՝ այս օրերին լայն տարածում է գտել ադրբեջանական կողմի ֆեյսբուքյան օգտատերերի կեղծ պրոֆիլներից իրականացող հարցախույզը, որով նրանք փորձում են իրենց համար անհրաժեշտ ինֆորմացիա կորզել հայկական կողմից:

Ս. Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ամեն դեպքում ֆեյքերի հետ լուրջ կոնտակտների ու երկարատև շփումների հեռանկարն անօգուտ և պարապ զբաղմունք է: Ամենավտանգավոր ֆեյքերը, իհարկե, եղել և մնում են նրանք, որոնք վարում են տվյալ երկրի գաղտնի ծառայությունները: «Օրինակ, ադրբեջանական կողմից այս գործում կարող են ընդգրկվել շատ լավ հայերենին տրապետող մարդիկ, և այս պարագայում նրանց ֆեյք լինելը բացահայտելու համար որոշակի փորձառության կարիք կլինի, թեև սա էլ անհնար ու անհաղթահարելի բան չէ: Դրանք կարող են բացահայտվել նաև՝ չափից մեծ հետաքրքրություն դրսևորելով այնպիսի քաղաքական հարցերի շուրջ, որը պարզապես չի կարող ակնհայտ կասկածների տեղիք չտալ»,- ասում է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս