«…Եվ թող բոլորի զավակները տուն վերադառնան». Հոսպիտալում վիրավոր պառկած զինվորի մաղթանքը՝ մայրերին
«Չգիտեմ՝ ինչ զգացողություն էր, բայց նպատակը մեկն էր՝ մեր սահմաններն անառիկ պահել, պաշտպանել թշնամուց»,- այսօր այս մասին ասաց ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ապաքինվող Վարդան Համբարձումյանը՝ պատմելով ղարաբաղաադրբեջանական սահմանում տեղի ունեցած մարտերի և իր՝ վնասվածք ստանալու մասին:
Վ. Համբարձումյանը վնասվածք է ստացել ծնոտից մի քիչ ներքև, նռնակի բեկորից: Նշենք, որ նա Շիրակի մարզի Ցողամարգ գյուղից է, դեռևս 21 շաբաթ է՝ ինչ զորակոչվել է բանակ:
Իր զինակից ընկերներին նա կոչ արեց՝ ամենակարևորը՝ լինեն զգոն, կազմակերպված, և լսեն հրամանատարին:
Քանի որ այսօր Մայրության և գեղեցկության տոնն է, լրագրողները նրան խնդրեցին զինվորի մայրերին որևէ մաղթանք հղել: «Կմաղթեմ քաջ առողջություն, համբերություն, և թող բոլորի զավակները տուն վերադառնան»,- ասաց Վ. Համբարձումյանը:
Ձեռքիս և կրծքավանդակի հատվածում ականի պայթյունից վիրավորում ստացած Միքայել Սարոյանն էլ ասաց, որ իրեն արդեն լավ է զգում: Նա նշեց, որ դեպքից ոչինչ չի հիշում: Միքայելյանը, արդեն 9 ամիս է, զինվորական ծառայության է անցել: Հարցին, թե՝ դու է՞լ ես այն զինվորներից, որ կռիվ են անում վերադառնալու համար, նա պատասխանեց՝ անպայման:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: