«Տղերք ջան, ձեր ցավը տանեմ, դիմացեք, մենք էլ ենք հես ա գալու». Վիրավոր զինծառայողը դիմում է ծառայակիցներին
Շարքային զինծառայող Նարեկ Վարդումյանն Արցախում, կոնքի հատվածում բեկորային վիրավորում է ստացել: «Հես ա բուժվելու եմ ու էլի միանգամից հետ գնամ այնտեղ»,- ասում է ՀՀ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինծառայողը: 20-ամյա զինծառայողը, դիմելով ծառայակիցներին, ասում է. «Տղերք ջան, ձեր ցավը տանեմ,, դուք հիմա ըտեղ եք, մենք ստեղ հանգիստ պառկած ենք: Դիմացեք, մենք էլ ենք հես ա գալու»
Պայմանագրային զինծառայողներից մեկը, ով չցանկացավ նշել անունը, ևս վիրավորում է ստացել ռազմական գործողությունների ընթացքում. «Լուսաբացին հակառակորդի տանկերի ներխուժումը կասեցնում էինք, որ չներխուժեին: Ահագին աշխատել էինք, հետո հանկարծակի ականը պայթեց, վիրավորում ստացա: Հետո, կարելի է ասել՝ չեմ հիշում հաջորդ քայլերը, հայտնվել եմ այստեղ»:
10 տարի Զինված ուժերում անցկացրած զինծառայողը վստահեցնում է՝ տրամադրվածությունը մարտական է. «Պետք է վերականգնվենք, վերադառնանք մեր տեղը»: