
Վթար՝ Մյասնիկյան պողոտայում. կա տուժած

Օգոստոսի10-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` Նոր Նորքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի 50 OM 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1984 թ. ծնված Ս. Ղ.) հարվածել է մայթեզրին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: