
Մահացել է Tert.am-ի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը

Երեկ երեկոյան ծանր հիվանդությունից մահացել է Tert.am լրատվական կայքի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը:
Գևորգ Սահակյանը Tert.am կայքի գլխավոր խմբագիրն է եղել 2011-2013թթ, նախքան այդ հիմնադրման օրվանից եղել է «Business Class» ամսագրի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Կապիտալ» օրաթերթում:
Գևորգ Սահակյանը 34 տարեկան էր։
168.am-ը ցավակցում է գործընկերոջ մերձավորներին՝ անդառնալի կորստի համար: