
Ողբերգական դեպք Երևանում. 47-ամյա կինը լվացքը հավաքելու ժամանակ 9-րդ հարկից վայր է ընկել և մահացել. shamshyan. com

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի թիվ 20 շենքի բակում կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Խաչիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահվան պատճառը եղել է դժբախտ պատահարը: Կինը փորձել է լվացքի պարանից հավաքել լվացքը, սակայն քամու պատճառով լվացքը խճճված է եղել ու կինը փորձել է լվացքը առանձնացնել պարանից, բայց հավասարակշռությունը կորցրել, վայր է ընկել պատուհանից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: