Բաժիններ՝

Ի՞նչ կապ է ունեցել Հովակ Գալոյանը էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող երիտասարդի հետ. aravot.am

Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասան Հովակ Գալոյանը անձամբ ճանաչել է «6-րդ զգայարան» հաղորդման մասնակից, որպես էքստրասենս հայտնի Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մխիթար Մուշեղյանին: Դերասանը Aravot.am-ին պատմել է, որ մի անգամ նույնիսկ այցելել է նրանց տուն, ծանոթացել նաև Մխիթարի նախկին կնոջն ու երեխային, ում հետ նույնիսկ նկարվել է.

«Մի անգամ Նոր տարուց հետո հրավիրեց իրենց տուն սուրճ խմելու, մի կես ժամով մտա, սուրճ խմեցի ու գնացի»: Դերասանը, սակայն, քիչ բան է պատմել իր և Մխիթարի ծանոթության մասին, հերքել է այն տեղեկությունը, թե Մխիթարի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է եղել:

Aravot.am-ի տեղեկություններով դերասանը Մխիթարի երեխայի քավորն է, բայց Հովակ Գալոյանը հերքել է նաև այս տեղեկությունը. «Ինքը Սունդուկյան թատրոն էր հաճախում, ես իրեն այնտեղից գիտեմ: Գալիս-գնում էր, մենք Սունդուկյան թատրոնում «Ինձ մի լքիր» ներկայացման փորձերն էինք այդ ժամանակ անում: Որպես դերասան նրա խաղը բեմում չեմ տեսել, ոչինչ չեմ կարող ասել, բայց որպես մարդ՝ պարկեշտ, նորմալ անձնավորություն էր, վատ տպավորություն չի թողել»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս