Բաժիններ՝

Հայտնի է դերասան Հարիսոն Ֆորդի ինքնաթիռի վթարի պատճառը

Ինքնաթիռի վթարի պատճառը, որը ղեկավարել է դերասան Հարիսոն Ֆորդը, եղել է անսարք կարբյուրատորը, հայտնում է ABC.News-ը:

Փորձագետների տեղեկություններով՝ կարբյուրատորում անսարքության հետևանքով մատակարարվել է մեծ ծավալի վառելիք, ու շարժիչը չի գործել:

Հիշեցնենք, որ դերասանը վթարի էր ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա թեթևշարժիչանի ինքնաթիռով՝ 2015թ. մարտին:

Նա հիվանդանոց էր տեղափոխվել գլխի բազմաթիվ վնասվածքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս