Բաժիններ՝

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Օգոստոսի 10-13-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

0808arm
Երևանում`

Օգոստոսի 9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

08082015arm

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս