
Դատարանը «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենսի սպանության մեջ կասկածվողի նկատմամբ կալանավորման որոշում կայացրեց, նրան տեղափոխեցին Նուբարաշենի բանտ. shamshyan. com

Երեկ՝ օգոստոսի 8-ին, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Տիգրան Ղազարյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Մուշեղ Մխիթարյանի նկատմամբ:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը և Մ. Մխիթարյանը վերցվեց կալանքի և տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: