
100-ից ավելի մասնագետ Իստրինսկի ջրամբարում որոնում է աղետի ենթարկված 9-րդ մարդու մարմինը

Գրեթե 140 մասնագետ ու մոտ 30 միավոր տեխնիկա է ներգրավվել Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետին զոհ դարձած 9-րդ մարդու մարմինը հայտնաբերելու որոնողական աշխատանքներին:
Ջրասուզակները արդեն հետազոտել են ջրամբարի մոտ 500 քմ հատակը, RIA Novosti-ին հայտնել են օպերատիվ շտաբի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Robinson-44 ուղղաթիռն ու Cessna 206 հիդրոինքնաթիռը ջրամբարն էին ընկել շաբաթ երեկոյան ջրամբարի ափից 500 մետր հեռավորության վրա բախվելուց հետո:
ՌԴ Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ զոհերի թիվը 9-ի է հասնում, նրանց թվում երկուսն անչափահասներ են:
Ուղղաթիռն ու ինքնաթիռը դորս են բերվել ջրից, դրանց բեկորները ուսումնասիրում են Միջպետական ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչները:
Որպես ողբերգության հիմնական պատճառ է նշվում ինքնաթիռի վարման սխալը:
«Դեպքի վայրում աշխատում է 138 մարդ ու 28 միավոր տեխնիկա: Ջրասուզակները կատարել են 33 սուզում, հետազոտվել է ջրամբարի 500 քմ հատակը»,- գործակալության հետ զրույցում հայտնել են օպերատիվ շտաբից: