
Մերձմոսկվայում բախվել են ուղղաթիռն ու մասնավոր ինքնաթիռը և ընկել ջրամբարը. զոհերի թվում կան հայեր

Մերձմոսկվայում բախվել են «Робинсон-44» ուղղաթիռը և մասնավոր Cessna 206 ինքնաթիռը և ընկել Իստրինսկի ջրամբարը: LifeNews-ի աղբյուրների տվյալներով, զոհերի թիվը հասնում է 9-ի. մահացել են 2 օդաչուները և 7 ուղևոր:
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, ra 625 23 բորտային համարի ինքնաթիռում, որը պատկանել է մասնավոր սեփականատիրոջը, եղել են օդաչուն և 4 ուղևորները, որոնցից 2-ը` անչափահաս.
1. Օդաչուն` Միխայիլ Երմոլչև
2. Լարիսա Մանուկյան
3. Պարույր Մանուկյան
4. Անչափահաս Էրիկ (ազգանունը պարզված չէ)
5. Անչափահաս Օֆելիա Գ.:
Ականատեսների խոսքերով՝ բախումից հետո 12-ամյա երեխա է ընկել ջուրը: Քաղաքացիները նրան անգիտակից վիճակում հանել են ափ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը