Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.59-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ-ին՝ Քարավանատան մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և առջևի անիվով կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆոյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ի՞նչ և ինչպե՞ս է տեղի ունեցել երեկ Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ կատարված քաշքշոցը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղան՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը՝ նշելով, որ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Յունիբանկն» առաջարկում է շահավետ պայմաններ` խնայողությունները ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդադրելու համար: Այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք նախընտրում են իրենց խնայողությունները պահել ՀՀ դրամով կամ ռուսական ռուբլով, կարող են ձևակերպել «Յունիբանկի» «AMD/RUR» ավանդը, որով սահմանված է մինչև 17% ՀՀ դրամի և 7% տարեկան տոկոսադրույք ՌԴ ռուբլու համար:
«Դեղերի մասին» օրենքը փոփոխությունների կենթարկվի, և առաջին անգամ կսահմանվի դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորությունը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց քննել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Սեպտեմբերի 7-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը բացման հանդիսավոր արարողությունը:
2016թ.-ից Հայաստանում գնացքների վերանորոգումը կարող է անցնել ISO արտոնագրման համակարգին։ Այս մասին Երևանում ընթացող Երկաթուղային տրանսպորտով երթևեկության անվտանգության հարցերով խորհրդի նիստում հայտարարեց «Ռուսական երկաթուղիների» անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Կոսարևը։
Սեպտեմբերի 3-ին Տավուշի սահմանագոտում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված Հայկ Կառլենի Թեւոյանի ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է ապրում, եւ նրան օգնելու համար ստեղծվել է հանգանակություն իրականացնող խումբ:
Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչագան Ղազարյանը, նույն ինքը՝ «Սերժի Վաչոն», պարզվում է՝ տարիներ շարունակ գույքի և եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել: Ինչպես հայտնի է՝ 2008-ի հունիսից նա զբաղեցնում է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Մինչև խորհրդարանական նոր նստաշրջանը կսկսվի, գեներալ Մանվելի աշխատասենյակում շտապ վերանորոգում են իրականացնում, որ հասցնեն: Ինչ գեներալը դարձել է պատգմավոր, արդեն 2 անգամ նրա աշխատասենյակը վերանորոգվում է:
Քննարկվել են կազմակերպչական հարցեր, ու գլխավոր հարցը վագոնների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու հարցն է: Սա շատ ակտուալ հարց է բոլոր երկաթգծերի համար, քանի որ այդ երկաթգծերն անցում են մեր բոլորի երկրներով:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում իրավիճակը բավական լարված է:
Մեր հասարակությունն այսօր որպես օտար լեզու, մեծավ մասամբ, գերադասում է անգլերենն ու ամեն տեսակ ճնշման են ենթարկում տնօրեններին, որոնք էլ աշակերտ չկորցնելու համար, տեղի են տալիս ու աստիճանաբար ֆրանսերենն ու գերմաներենն իրենց տեղը զիջում են անգլերենին:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է սեպտեմբերի 8-10-ը անցկացվող «Պարտապանի իրավունքների սահմանափակումը. օրենսդրական նորամուծություններ և իրավակիրառ պրակտիկա» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Յուրաքանչյուր տարին մեկ անգամ նախկին Սովետական միության բոլոր հանրապետությունների ներկայացուցիչները (բացառությամբ՝ Ադրբեջանի) հավաքվում են Երևանում և ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ են անցկացնում:
Խնդիրն այն է, որ էլէներգիայի սակագնի դեմ պայքարող ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանը, որը ոչ վաղ անցյալում լքեց Բաղրամյան պողոտան մարդկանց կոչ անելով հավաքվել Ազատության հրապարակում, չնայած հայտարարել է, թե լքել է նախաձեռնությունը, այնուամենայնիվ, վերջին ակցիային բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանին էլ հայտնի չէ՝ ինչո՞ւ կաթնամթերքի 2.3% գնաճ ունեցանք նախորդ տարվա համեմատ, այն դեպքում, երբ ֆերմերների մոտ կաթնամթերքի գներն իջել են:
«Խաղողի բերքն անցած տարվա համեմատ 20-30 տոկոսով ավել է: Ծանր էր տարին բանջարաբուծություն, անասնաբուծութան, կաթ արտադրողների և կարտոֆիլագործների համար: Խոչընդոտներն սկսվեցին բանկային համակարգից, քանի որ ֆինանսավորումն սկսեցին մայիսից:
Այս տարի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ժամանել 521 հազար 801 և մեկնել 539 հազար 671 մարդ:
«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի դեպքի առիթով գործ չի հարուցվել, որոշում է կայացվել մերժել գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով, բացի այդ՝ տուժող անձը ինքը չի բողոքել»:
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը երեկ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ առաջիկայում հնարավոր է նշանակվի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:
Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունը, չնածած որ սնանկ է ճանաչվել, սակայն շարունակում է ուղևորափոխադրումներ իրականացնել դեպի Ռուսաստանի դաշնություն՝ տարբեր քաղաքներ, Վրաստան: Այս պահի դրությամբ դեպի Մոսկվա տոմսն արժե 25 հազար դրամ:
Սեպտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ինչպես հայտնի է, այսօր Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ կրկին միջադեպ է տեղի ունեցել Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հետ, որ արդյուքնում Շահենը տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստան – Դանիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկից առաջ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Շանթ Հարությունյանի որդի Շահենին հորդորել է չկրկնել Հայաստան – Պորտուգալիա խաղի ժամանակ կատարածն ու չներխուժել խաղադաշտ՝ զգուշացնելով, որ այդ դեպքում «Հայաստանի ազգային հավաքականը կարող է ընկնել սև ցուցակի մեջ»:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: