«Արմավիր» ՔԿՀ-ում 35-ամյա դատապարտյալն ինքնասպանության փորձ է արել

Հուլիսի 10-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձի դեպք է գրանցվել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ 35-ամյա դատապարտյալը փորձել է կախվել:

Դատապարտյալը մի քանի անգամ դատապարտված է եղել, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 34-268-րդ հոդվածներով՝ խարդախություն, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձ՝ առանց իրացնելու նպատակի:

Տեսանյութեր

Լրահոս