Բաժիններ՝

Կոռուպցիայի խարազանը Հայաստանը ետ է պահում մի շարք ոլորտներում. ԱՄՆ դեսպան. Aravot.am

 

«Կոռուպցիայի խարազանն է, որ Հայաստանը ետ է պահում մի շարք ոլորտներում»: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ խնդիրներ են դեռևս մնացել չլուծված, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը:

«Հենց դա է պատճառը, որ իր հայաստանյան գործընկերների հետ միասին ԱՄՆ ամբողջ դեսպանատունը օգնում է աջակցել շուկաների եւ ռեսուրսների հասանելիության բարձրացմանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ նորարարության, ներդրումների ու բիզնեսների համար հավասար դաշտ ստեղծելու միջոցով: Անցյալ տարի ես նշեցի Հայաստանում իմ գտնվելու ընթացքում իմ ունեցած չորս գերակայությունները, եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար Հայաստանին աջակցելը դրանցից մեկն է: ԱՄՆ ՄԶԳ-ն ունի իր դերակատարումը՝ ֆինանսավորելով փորձագետների աշխատանքն ու բարելավումների իրականացումը, ինչպես օրինակ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխման դեպքում, որը մեզ օգնեց մաղել այն անձանց, ովքեր չպետք է կենսաթոշակ ստանային»,- ասել է նա:

Դեսպանի խոսքով,  այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին է «Միջազգային այցելու առաջնորդի» ծրագիրը, իրենք աշխատում են կառավարության և քաղաքացիական հասարակության կոռուպցիայի դեմ պայքարող առաջնորդներին ուսումնական հնարավորություններ ընձեռելու ուղղությամբ: «Մենք փորձագետներ ենք բերում Հայաստան՝ վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, առավել վերջերս դա ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Պիտեր Այնսվորթն էր: Մենք մտադրված ենք աշխատել Հայաստանի այն մարդկանց հետ, ովքեր կոռուպցիայի հիմնախնդրին ուզում են տալ հայկական լուծումներ»,- ասել է Ռ. Միլսը:

Կարդացեք նաև

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս