Բաժիններ՝

Սարի թաղում ոստիկաններ են վիրավորվել. իրավապահներ. news.am

news.am-ը գրում է. Սարի թաղում բախում է գրանցվել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։ Այս մասին լրագրողներին հայտնեցին Խորենացի փողոցի՝ պահպանվող տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները: Նրանց փոխանցմամբ՝ երեք ոստիկան վիրավորվել է:

Սարի թաղի կողմից քաղաքացիներ են եկել, փորձել են մուտք գործել պահպանվող տարածք։ Նրանք նաեւ քարեր եւ տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ:

Մինչ այդ Խորենացի փողոցում հավաքվածները պահպանվող տարածքից դուրս եկող շտապօգնության երկու մեքենա են տեսել: Սակայն շտապօգնությունում հերքել էին, որ վիրավորներ կան՝ պարզաբանելով, որ վատացել է այդ տարածքում բնակվող որոշ քաղաքացիների ինքնազգացողությունը:

Դեպքի վայրում են նաեւ Հայաստանի ոստիկանապետի տեղակալներ Սամվել Հովհաննիսյանը եւ Լեւոն Երանոսյանը, ինչպես նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նրանք հայտնեցին, որ բախման հետեւանքով քաղաքացիներ չեն տուժել, այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս