Բաժիններ՝

Առողջապահության նախարարությունը` Էրեբունիում տուժածների վիճակի մասին

Այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից ստացիոնար բուժում ստացող 4 քաղաքացիներից կայուն ծանր է գնահատվում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի և «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների վիճակը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

«Մյուս երկու հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։ Բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն, ցուցաբերվում է պատշաճ հոգատարություն և ուշադրություն։

Ինչ վերաբերում է տեսակցությունների թույլտվության խնդրին, ապա երբ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ներհիվանդանոցային կարգով սահմանված հատուկ ռեժիմի համաձայն դրանք սահմանափակվում են։ Դա բխում է միայն հիվանդի շահերից՝ բուժական խնդիրներից, տարբեր վարակներից զերծ մնալու նպատակով»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031