Բաժիններ՝

Պեղումները կրկին ապացուցում են՝ Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել

Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել: Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։ Այս եզրակացությանն են եկել հնագետները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղի տարածքում, Դար լեռան գագաթին պեղումներ իրականացնելու ժամանակ:

Վաղ բրոնզեդարյան հուշարձան սրբարան­բնակատեղին սփռված է մոտ մեկ հա տարածքի վրա՝ ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա։ Հուշարձանը պատկանում է Կուր­Արաքսյան մշակույթին: Պեղումներն իրականացվում են «Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն»­ի աշրավախմբի կողմից: Ազատելով դարավոր հողը՝ գյուղի մոտ գտնվող լեռան գագաթին ամրոց բնակավայրը հայտանբերվել է դեռ 1998
թվականի հնագիտական պեղումների ժամանակ, իսկ 2004 թվականից ամեն տարի նույն տարածքում պեղումները շարունակվում են` նորանոր բացահայտումներ արձանագրելով:

13734834_646960002119412_564521967_n

Ինչպես «Արմենպրես»­ի հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց արշավախմբի ղեկավար Լարիսա Եգանյանը, հենց այդ ժամանակաշրջանին արդեն հատուկ է եղել բարձր լեռնային շրջաններում բնակեցումը: Այս հուշարձան­բնակավայրն էլ պատկանում է լեռնային շրջանների հուշարձանների շարքին: Մեծ Սեպասարի վաղբրոնզեդարյան շերտը թեև մեծ տարածք չի ընդգրկում, խիստ ավերված է, պահպանված է հատվածաբար,
սակայն, բավական հարուստ է դարաշրջանի մշակույթի ուսումնասիրության համար հետաքրքրություն ներկայացնող նյութերով:

13819822_646960182119394_1990224843_n

Մ.թ.ա. 3­րդ հազարամյակին բնորոշ շատ իրեր են տարածքից հայտնաբերվել՝ հիմնականում խեցեղեն: Տարածքում հայտնաբերվել և դեռ հայտնաբերվում են կարասներ, թասեր, գավաթներ, խուփեր, օջախների հենակների բեկորներ, նետասլաքներ և այլն: Գտածոների մեջ կան նաև ոսկրե գործիքներ:

«Այստեղ կիրառվել է շատ հետաքրքիր կառուցողական սկզբունք՝ դարավանդացում՝ կառուցվել են առանձին հարթակներ՝ դեպի լանջը իջնող և ամեն մի հարթակի վրա` կառույցներ»,­նշում է Լարիսա Եգանյանը:

Անցյալ դարի 80­ականներին մոտակա դաշտերը ոռոգելու համար լեռան գագաթին ջրամբարի կառուցման պատճառով հիմնովին ավերվել է հնավայրի արևմտյան կեսը: Հենց այդ շինարարության պատճառով ոչ միայն ավերվել են հնագիտական շերտերը, այլ նաև խառնվել՝ բրոնզեդարյան, միջնադարյան և անտիկ շրջանի շերտերը:

13734792_646960322119380_1343628070_n

Մեծ Սեպասարում իրականացվող պեղումներն ապացուցում են, որ վաղ բրոնզի դարաշրջանում բարձր լեռնային, շրջապատի նկատմամբ գերիշխող դիրքը՝ երկրագործության ու անասնապահության զարգացման համար նպաստավոր կլիմայական պայմաններ ունեցող սարի գագաթին՝ հարթության վրա, եղել է բնակավայր: Պահպանված պատերի, դրանցով կազմված անկյունների, ինչպես նաև սալահատակի որոշ հատվածներ թույլ են տալիս փաստել կացարանների ուղղանկյուն ձևի մասին: Համաժամանակյա հուշարձանների նյութերի հետ համադրելով կարելի է եզրակացնել, որ խեցեղենը թվագրվում է Կուր­Արաքսյան մշակույթի վերջին փուլին:

Հայտնաբերված գտածոներից արշավախումբը եզրակացնում է, որ կառույցը եղել է պաշտամունքային:

13734632_646960092119403_153575030_n

«Գոյություն ուներ նման ծես, որ զոհաբերությունից հետո զոհաբերության անոթները թողնում էին, քանի որ եթե պաշտամունքային կառույց էր, ապա դա Աստծունն էր ու
զոհաբերության ամեն ինչը թողնում էին այդտեղ, այդ թվում նաև` անոթները, խեցեղենը և այլն»,­նշեց Լարիսա Եգանյանը:Հայտնաբերված գտածոները վկայում են՝ Սեպասարում հիմնականում երկրագործական ծեսեր են կատարվել: Տարածքում կատարվել է նաև գայլերի
զոհաբերության ծես: Գայլի զոհաբերությունը կապվում է հողի պաշտանմունքի հետ, համարվել է անդրշիրիմի ներկայացուցիչ: Զոհաբերվել է 7 գայլ, որը ևս խորհրդանշական է: «Յոթը ավարտման փուլ է՝ յոթով ավարտվել է այն փուլը, երբ գայլն էր աստվածություն և պաշտամունքի առարկա»,­նշեց Լարիսա Եգանյանը փաստելով, որ ամենայն հավանականությամբ տարածքում ապրել են հնդեվրոպական ցեղի
ներկայացուցիչներ:

Խոսելով հետագա պեղումների մասին՝ արշավախմբի ղեկավարը փաստեց` քանի որ Սեպասարի տարածքն ավերված է, ապա արշավախմբի պեղումներն այստեղ սկսվել են որպես փրկարարական, որպեսզի ավերված մասերից հնարավոր լինի ինչ­որ բան փրկել: Այդ իսկ պատճառով պեղումները դեռ շարունակվելու են տարածքում նաև հաջորդ տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս