Բաժիններ՝

Եթե եղել է ֆիզիկական ուժի անհիմն գործադրում, անպայման կպատժվեն․ Հունան Պողոսյան. news.am

Եթե բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ եղել է անհիմն ֆիզիկական ուժի գործադրում, անպայման, կպատժվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով կայքի այն հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ։

«Եթե եղել է ֆիզիկական ուժի անհիմն գործադրում, անպայման կպատժվեն, իսկ որքանո՞վ է նպատակահարմար ու ճիշտ, որ իրենց մարտական ընկերոջը կորցրած ոստիկանին սկսում են հայհոյել»,-ասել է Հունան Պողոսյանը։

Հարցին՝ դրա՞ համար են զանգվածաբար բերման ենթարկում քաղաքացիներին, Պողոսյանն արձագանքել է. «Ոչ, բացարձակ, ոչ։ Հասարակական կարգի խախտման ժամանակ բերման են ենթարկել, եւ եթե ոստիկանը սխալ է եղել, ցանկացած պարագայում ոստիկանը պատժվում է»,-նշել է փոխոստիկանապետը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս