Բաժիններ՝

Ինչո՞ւ էր լարվել իրավիճակը Խորենացի փողոցում

Քիչ առաջ լարված իրավիճակ էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի մոտ: Այստեղ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նշենք, որ երբ կրակոցներ լսվեցին ներսից, Խորենացի փողոցում՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի մոտ հավաքված մարդիկ սկսեցին առաջ շարժվել, ու հրմշտոցներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանների միջև: Պարզվեց, որ կրակոցների հեղինակը «Սասնա ծռեր» խմբի անդամներն են եղել, որոնք կրակել են՝ մտածելով, թե ոստիկանությունը հարձակվել է ժողովրդի վրա: meeting (1)

Վարուժան Ավետիսյանը հեռախոսով այնտեղ հավաքաված մարդկանց ասաց, որ իրենք են կրակոցների հեղինակը. «Մեր վրա որևէ հարձակում չի եղել, չեն համարձակվի մեր վրա հարձակվել, եթե դուք այդտեղ լինեք»: meeting (3)

Որոր ժամանակ անց ցուցարարները հարձակվեցին ոստիկանական մեքնեայի վրա՝ փորձելով այն շրջել, սակայն ոստիկաններին հաջողվեց կասեցնել ցուցարարների այդ փորձը: Նշենք, որ այս պահին ցուցարարները փակել են Խորենացի փողոցի մի հատվածը աղբամաններով և երկաթյա պատնեշներով: meeting (4) meeting (5)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Զգուշացում. տեսանյութում կան անպատշաճ արտահայտություններ:

Մանրամասները՝ առաջիկայում:

Լուսանկարները՝ 168.am-ի: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս