Բաժիններ՝

«Բանակցությունները շարունակվում են, և հենց շարունակվելու փաստը պետք է դրական համարել». Ալեք Ենիգոմշյանը՝ «Սասնա ծռերի» պատասխանի մասին

ԱԱԾ-ի ներկայացուցիչների և «Սասնա ծռեր» խմբի միջև բանակցությունները շարունակվում են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց բանակցությունների միջնորդ Ալեք Ենիգոմշյանը: Հիշեցնենք, որ ժամը 19:00-ին «Սասնա ծռեր» խումբը պետք է իր դիրքորոշումը հայտներ՝ ԱԱԾ-ի կողմից ներկայացված առաջարկ-պահանջի հետ կապված, ու այդ դիրքորոշումը խումբը պետք է փոխանցեր Ա. Ենիգոմշյանի միջոցով:

Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք խմբի անդամների հետ Ա. Ենիգոմշյանը խոսե՞լ է՝ հաշվի առնելով, որ արդեն լրացել է նախանշված ժամանակահատվածը:

Ի պատասխան՝ Ա. Ենիգոմշյանն ասաց, որ այս պահին ինքը ոչինչ չի կարող ասել:
Մեր ճշտող հարցին, թե՝ պատասխան եղե՞լ է խմբի կողմից, թե՞ ոչ, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց.  «Գիտեք, ես ոչինչ չեմ կարող ասել, բանակցությունների մասին ոչինչ չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ բանակցությունները շարունակվում են, և հենց շարունակվելու փաստը պետք է դրական համարել, բայց մանրամասները չեմ կարող ասել, բանակցությունները բացել հանրության առաջ՝ չի նշանակում՝ բանակցել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս